Մատչելիության հղումներ

Հայկ Մկրտչյանի մահվան գործով ձերբակալված զինվորի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Լենդրուշ Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով:

Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը այսօր ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

19-ամյա շարքային Հայկ Մկրտչյանը մահացել էր հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG