Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Արմենիա Էքսպո 2011» ցուցահանդեսային ֆորումը


Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվել է «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:

Ցուցահանդեսը, որը կանցկացվի մինչեւ սեպտեմբերի 11-ը, նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին եւ նպատակ ունի մեկ տասնյակից ավելի մասնակից այլ երկրների կողքին ներկայացնել տեղական արտադրողի ներուժն ու անկախության տարիների տնտեսական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Ղարաբաղը՝ 20 տարի առաջ հռչակած անկախության տնտեսական նվաճումների ցուցադրմամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, ով, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ցուցանմուշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG