Մատչելիության հղումներ

Օբաման ներկայացրեց լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման իր ծրագիրը


Ժամեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատների համատեղ նիստի ընթացքում նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Միացյալ Նահանգներում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելուն միտված իր ծրագիրը, որի արժեքն է մոտ 450 միլիարդ դոլար:

Ծրագիրը ներառում է հարկերի կրճատում, շինարարությանն ուղղված գումարների հատկացում եւ լրացուցիչ օժանդակություն գործազուրկներին:

Ներկայումս գործազրկությունը ԱՄՆ-ում կազմում է 9.1 տոկոս, եւ շատերի կարծիքով` գալիք տարի աշնանը երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Օբամայի հաղթանակի շանսերը ուղղակիորեն կախված են գործազրկության դեմ պայքարի արդյունքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG