Մատչելիության հղումներ

Երեւանի օրը այս տարի կնշվի սեպտեմբերի 21-ին


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ որոշեց սահմանել, որ այս տարի Երեւանի օրը բացառության կարգով նշվելու է սեպտեմբերի 21-ին:

Որոշումը ընդունելիս կառավարությունը հիմք ընդունեց Երեւանի քաղաքապետի առաջարկությունը եւ նկատի առավ, որ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձը:

Երեւանի օրվա տոնակատարությունները սովորաբար տեղի են ունենում հոկտեմբերին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG