Մատչելիության հղումներ

Շփման գծի հերթական մոնիտորինգը` առանց միջադեպերի


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ` Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դիտարկումը, որը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները եւ ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգողը, անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG