Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Մինսկի խմբի միջնորդությունը դեռ կոնկրետ արդյունքներ չի տվել»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությունը դեռեւս կոնկրետ արդյունքներ չի տվել, եւ երկակի չափանիշները Ադրբեջանի նկատմամբ օգտագործվում են նաեւ այսօր, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` երեկ ընդունելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է «լարված ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի տարածքների օկուպացմանը նպաստած պատճառները»:

Աբիեւը հույս է հայտնել, որ Եվրամիությունը ավելի շատ ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG