Մատչելիության հղումներ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը այցելում է Հարավային Կովկաս


Այսօր սկսվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի տարածաշրջանային այցը, նա ժամանել է Ադրբեջան:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Լեֆորը հայտարարել է, որ իր այցը ցույց է տալիս Եվրամիության համար այս տարածաշրջանի կարեւորությունը: Նա հայտնել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հակամարտությունները:

Ֆրանսիացի դիվանագետը այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նախատեսվում են նաեւ հանդիպումներ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, խորհրդարանի խոսնակի հետ:

Բաքվից Լեֆորը կուղեւորվի Թբիլիսի, ապա` Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG