Մատչելիության հղումներ

Կահիրեում կշարունակվի Հոսնի Մուբարաքի դատավարությունը


Կահիրեում այսօր շարունակվելու է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը:

83-ամյա Մուբարաքը մեղադրվում է այս տարվա սկզբին երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մասնակիցների զանգվածային սպանությունների եւ կոռուպցիայի մեջ:

Ի տարբերություն նախորդ դատական նիստերի, այսօր ուղիղ հեռարձակումն արգելվել է: Դատարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել Մուբարակի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Եգիպտոսը ավելի քան երեք տասնամյակ ղեկավարած Մուբարաքին սպառնում է մահապատիժ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG