Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին համակարգի 20-ամյակի եւ մասնագիտական օրվա առթիվ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։

Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է ԱԻՆ բոլոր աշխատակիցներին համակարգի 20-ամյակի եւ մասնագիտական օրվա առթիվ` եւ կարեւորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը Հայաստանում։

Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ԱԻՆ աշխատակիցների համար ստեղծի բարենպաստ աշխատանքային պայմաններ` հնարավորություն տալով նրանց սեփական եկամուտներով հոգալ կենցաղային եւ սոցիալական խնդիրները։

Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ եւ համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը եւ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը, ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը եւ ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատունի Մինասյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

Նշենք, որ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Արտակարգ իրավիճակների աշխատողի օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG