Մատչելիության հղումներ

Լիբիայի անցումային խորհուրդը տեղափոխվում է Տրիպոլի


Լիբիայի ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ երկրի նախագահ Մուամար Քադաֆիին փաստացի գահընկեց արած ապստամբների շարժման ղեկավարությունը հաջորդ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կտեղափոխվի մայրաքաղաք Տրիպոլի։

Մուստաֆա Աբդե Ջալիլը այս հայտարարությունը արել է Բենգազի քաղաքում, որը մինչ հիմա հանդիսացել է ապստամբների ամրակետը եւ Անցումային խորհրդի նստավայրը, մինչ նրանք ՆԱՏՕ–ի աջակցությամբ պայքարում էին 42 տարի շարունակ երկիրը ղեկավարած գնդապետ Քադաֆիի ռեժիմի դեմ։

Անցումային խորհուրդը խոստացել է նաեւ առաջիկա 20 ամիսների ընթացքում նախապատրաստել երկրի սահմանադրությունը, անցկացնել հանրահավաք եւ ժողովրդավարական ընտրություններ։

Լիբիայի` փաստացիորեն արդեն նախկին ղեկավար Մուամար Քադաֆին, ում գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ, Սիրիայի արաբական հեռուստաալիքի միջոցով երեկ նոր ձայնագրություն է տարածել, որում կոչ է անում պարտիզանական պատերազմ մղել ՆԱՏՕ-ի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG