Մատչելիության հղումներ

Համարբերգը քննադատում է ԵՄ-ի երկրների մեթոդները հակաահաբեկչական պայքարում


Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը քննադատել է ահաբեկչության դեմ պայքարում Եվրամիության անդամ երկրների կիրառած մեթոդները:

Համարբերգը հայտարարել է, թե եվրոպական կառավարությունները արդեն 10 տարի է օգնում են Միացյալ Նահանգներին իրականացնել հանցագործություններ, որոնցից շատերը դիտմամբ եւ ջանասիրաբար թաքցվում են: Ըստ հանձնակատարի` խոսքը հակաահաբեկչական ռազմավարության մասին է, որի կիրարկումը մասնավորապես խոշտանգումներ է ներառում:

Դեռ 2007 թվականին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շվեյցարացի պատգամավոր Դիկ Մարտին, ով հատուկ հետաքննություն էր իրականացրել, Եվրոպայի 14 երկրների մեղադրել էր ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությանը իրենց երկրներում գաղտնի բանտեր հիմնել թույլատրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG