Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Համաձայնության կայացմանը խոչընդոտում է Ադրբեջանը»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ կրկին մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության կայացմանը խոչընդոտելու համար:

«Հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը եւ նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել», - հայտարարել է նախարարը` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:

Նույնն էր պատահել նաեւ 2011 թվականի մարտին Սոչիի, 2010 թվականի հոկտեմբերին Սստրախանի եւ 2010 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը փաստորեն խոչընդոտեց համաձայնության կայացմանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG