Մատչելիության հղումներ

Պենտագոնը 10 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Ադրբեջանին


Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը մոտ 10 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Ադրբեջանին` այդ երկրի ռազմածովային հատուկ ուժերի հակաահաբեկչական կարողությունները բարելավելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր հայթայթած փաստաթղթերը, օգնությունը ներառում է փոքր նավեր, մոտորանավակներ, ջրասուզման հանդերձանք եւ վարժանքներ:

Նույն աղբյուրը Ադրբեջանը ներկայացնում է որպես «Միացյալ Նահանգների` Կասպից ծովում Իրանին սահմանակից կարեւոր դաշնակից»:

Պաշտոնական Բաքվին հատկացվելիք ռազմական օգնությունը մաս է կազմում Պենտագոնի պաշտոնյաների կողմից վերջերս հաստատված 44 միլիոն դոլարի օգնության փաթեթի, որով նախատեսվում է նաեւ ավելի քան 25 միլիոն դոլար տրամադրել Լիբիային սահմանակից Թունիսին եւ Մալթային, 5.7 միլիոն դոլար` Լիտվային, 2.9 միլիոն` Հունգարիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG