Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է Ալեքսանդր Անկվաբին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակները, վստահ եմ, կարեւոր ազդեցություն կունենան Աբխազիայի շարունակական զարգացման եւ նրա անկախ պետականության ամրապնդման վրա: Հուսով եմ, որ մեր երկրների միջեւ առկա փոխհարաբերությունները Ձեր նախագահության ընթացքում ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաեւ կհասնեն որակական նոր մակարդակի», - ասված է, մասնավորապես, Բակո Սահակյանի ուղերձում, որի տեքստը տեղադրված է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG