Մատչելիության հղումներ

Հայ - գերմանական խորհրդատվություններ Երեւանում


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել երկակի նշանակության ապրանքների վերահսկման վերաբերյալ հայ - գերմանական խորհրդատվություններ:

Խորհրդատվություններին հայկական կողմից մասնակցել են արտաքին գործերի, պաշտպանության, էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի եւ Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները, գերմանական կողմից` Էկոնոմիկայի եւ արտահանման վերահսկման դաշնային գրասենյակի (BAFA) պատվիրակությունը, որը Եվրամիության համապատասխան լիազորությամբ իրականացնում է երկակի նշանակության ապրանքների վերահսկման գործառույթներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկվել են Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, համապատասխան կառույցների ստեղծումը եւ իրականացման գործընթացները, անդրադարձ է կատարվել երկակի նշանակության վերահսկման մեխանիզմներին:

Քննարկվել են հայկական կողմին առավել արդյունավետ եւ գործուն վերահսկողություն ապահովելուն միտված աջակցության հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG