Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում «Այրին» փոթորիկի զոհերի թիվը հասել է 15-ի


Միացյալ Նահանգներում մոլեգնող «Այրին» փոթորիկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15-ի: 3 միլիոնից ավելի տնային տնտեսություններ հոսանքազրկված են, չեն գործում Նյու Յորքի օդանավակայանները:

Հիմնական վնասը փոթորիկը պատճառել է Հյուսիսային Կարոլինա եւ Վիրջինիա նահանգներին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թեեւ փոթորիկի ուժգնությունը նվազում է, բայց վտանգը դեռ մեծ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG