Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի աջակցությամբ կստեղծվի առանձին ֆոնդ երիտասարդ գիտնականներին աջակցելու համար


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր անսպասելիորեն այցելել է գիտության խնդիրների եւ ֆինանսավորման հարցերով Ծաղկաձորում անցկացվող սեմինար-քննարկմանը։

Սեմինարին, որը անցկացվում էր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքում սկիզբ առած խմբի եւ ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի նախաձեռնությամբ, մասնակցում էին երիտասարդ գիտնականներ, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ։

Սեմինարի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախագահ Սարգսյանը, անդրադառնալով գիտության ֆինանսավորումն ավելացնելու պահանջին, կարծիք հայտնեց, որ առավել արդյունավետ մոտեցում է այսօր գիտությանը տրամադրվող ֆինանսական միջոցները ավելի ճիշտ կառավարել եւ վերահսկել դրանց արդյունավետ գործածումը։

Սերժ Սարգսյանը հավելեց, որ իր աջակցությամբ կստեղծվի առանձին ֆոնդ երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։


Նանե Սահակյան, Ծաղկաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG