Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը «հրեշավոր հանցագործություն» է որակում Նիգերիայում իր ներկայացուցչության վրա հարձակումը


Աբուջայում ՄԱԿ-ի ներկայացուցչության համալիրի վնասված շենքերից մեկը:
Աբուջայում ՄԱԿ-ի ներկայացուցչության համալիրի վնասված շենքերից մեկը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կազմակերպության ներկայացուցչության համալիրում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունը, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 25 մարդ է զոհվել:

Անվտանգության խորհրդի հայտարարությունը տեղի ունեցածը անվանում է «հրեշավոր հանցագործություն»:

Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտնել է, որ Աբուջայում ՄԱԿ-ի ներկայացուցչության համալիրում են գտնվում հումանիտար եւ զարգացման գործակալությունների 26 գրասենյակներ, պայթյունի պահին այնտեղ հարյուրավոր մարդիկ էին աշխատում:

Աբուջայի ահաբեկչությունը դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, աշխարհի բազմաթիվ այլ երկրների ղեկավարներ:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել արմատական իսլամիզմ դավանող «Բոկո Հարամ» աղանդավորական խմբավորումը, որը պայքար է մղում Նիգերիայի իշխանությունների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG