Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը` Պաղեստինի պետության ձեւավորման ջատագով


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր պաղեստինյան ժողովրդի աջակցության համար կազմակերպվող ամենամյա հանրահավաքում հայտարարել է, որ Պաղեստինի պետության ձեւավորումից հետո Իսրայելի համար Մերձավոր Արեւելքում տեղ չի լինի:

Ահմադինեժադը հավելել է, որ Պաղեստինի անկախ հանրապետության ստեղծումն առաջին քայլը պետք է լինի պաղեստինյան բոլոր հողերը ազատագրելու ճանապարհին:

Ակնկալվում է, որ Պաղեստինի առաջնորդները սեպտեմբերին երկրի անկախությունը ճանաչելու խնդրանքով կդիմեն Միացյալ ազգերի կազմակերպությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG