Մատչելիության հղումներ

Forbs-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճանաչվել է 2011 թվականի աշխարհի ամենաազդեցիկ կինը:

Ամերիկյան Forbes հանդեսի` աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակի առաջին եռյակում են ընդգրկվել նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը:

Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման ցուցակում զբաղեցրել է 8-րդ տեղը, Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ղեկավար Քրիսթին Լագարդը` 9-րդ, փոփ երգչուհի Լեդի Գագան` 11-րդ, իսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը` 49-րդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG