Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը դրական է գնահատել Քիմ Յոնգ Իլի հետ բանակցությունները


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Իլի հետ «բաց եւ բովանդակալից» զրույց է ունեցել: Երկու առաջնորդները այսօր առաջին անգամ են հանդիպել արեւելյան Սիբիրի Ուլան-Ուդե քաղաքում:

Բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մեդվեդեւը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան աջակցություն է հայտնել իր տարածքով Ռուսաստանից դեպի Հարավային Կորեա գազամուղ կառուցելու ծրագրին:

Երկու առաջնորդների հանդիպման մանրամասներ է հայտնել նաեւ Կրեմլի խոսնակը, ով տեղեկացրել է, որ Քիմ Յոնգ Իլը վերահաստատել է Հյուսիսային Կորեայի պատրաստակամությունը` առանց նախապայմանների վերսկսելու իր միջուկային ծրագրի կասեցման շուրջ միջազգային բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG