Մատչելիության հղումներ

Իրանը իր ուրանի ցենտրիֆուգները տեղափոխում է ստորգետնյա բունկեր


Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի-Դավանին այսօր պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Իրանը ուրանի հարստացման մեքենաները Նաթանզ քաղաքից տեղափոխում է Քոմ քաղաքի մերձակայքում տեղաբաշխված ստորգետնյա բունկեր:

Պաշտոնական Թեհրանը դեռ հունիսին էր հայտարարել, որ բարձր հարստացվածության ուրանի արտադրությունը տեղափոխելու է Քոմի մոտ գտնվող Ֆորդովի ստորգետնյա գործարան` չնայած միջազգային հանրությունը շարունակում է ուրանի հարստացումը դադարեցնելու կոչեր հնչեցնել` կասկածներ հայտնելով, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ստեղծել:

Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման իր ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում:

Ֆորդովի հարստացման գործարանը փորված է սարի լանջին եւ լավ պաշտպանված է հնարավոր հարձակումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG