Մատչելիության հղումներ

Կրթության նախարարին հանձնվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգեւատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Կրթության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, պարգեւը տրվել է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, մարդասիրական սկզբունքների հաստատման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Հուշամեդալը հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG