Մատչելիության հղումներ

Բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող ԱՄՀ-ի նախկին նախագահի դեմ մեղադրանքները կարող են հանվել


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ հարուցված գործը կարող է փակվել, քանի որ մեղադրող կողմը պատրաստվում է հետ վերցնել մեղադրական եզրակացությունը:

The New York Post պարբերականը, ցիտելով դատախազությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրել է, թե Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վանսը հանգել է այն եզրակացության, թե մեղադրանքը հաստատող հիմնավոր փաստեր չկան եւ պատրաստվում է դատավորին խնդրել հետաձգել երեքշաբթի օրը նախատեսված դատական նիստը:

ԱՄՀ-ի նախկին նախագահը մեղադրվում է հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձի համար:

Ստրոս-Կանը, ով այս սկանդալի պատճառով ստիպված եղավ հեռանալ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնից, հայտարարել է, որ ինքն անմեղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG