Մատչելիության հղումներ

Լիբիացի ապստամբները հայտարարել են եւս մեկ քաղաք գրավելու մասին


Լիբիացի ապստամբները հայտարարել են, որ գրավել են երկրի արեւելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող նավթային Բրեգա քաղաքը:

Մեկ օր առաջ ապստամբները հայտարարել էին, որ գրավել են երկու կարեւոր` Զավիյա եւ Զլիտա քաղաքները:

Մինչդեռ Լիբիայի կառավարությունը հերքել է ապստամբների պնդումները: Մուամար Քադաֆիի խոսնակ Մուսա Իբրահիմը ասել էր, որ Քադաֆիի զորամիավորումները շարունակում են վերահսկել ե'ւ Զավիան, ե'ւ Զլիտան:

Լիբիացի ապստամբները նաեւ հայտարարել էին, որ իրենց է միացել Քադաֆիի նախկին զինակիցը` Աբդուլ Սալամ Ջալուդը: Ջալուդը 1969-ին եղել է Քադաֆիին իշխանության բերած խունտայի անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG