Մատչելիության հղումներ

Պակիստանում հրդեհվել են ՆԱՏՕ-ի նավթի տանկերները


Հարավարեւմտյան Պակիստանում զինյալները հրդեհել են Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի համար վառելանյութ տեղափոխող նավթի առնվազն հինգ տանկեր:

Պակիստանի պաշտոնյաները այսօր հայտարարել են, որ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան, երբ զինյալները կրակել են տանկերների վրա, որի արդյունքում դրանք կրակի են մատնվել:

Հրդեհի արդյունքում զոհեր չեն գրանցվել:

Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG