Մատչելիության հղումներ

Կադիրովի ջոկատները 11 գրոհային են սպանել


Գրոզնիից ստացված հաղորդագրության համաձայն, անցած գիշեր չեչենական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 11 զինյալ։

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անվտանգության ուժերը շրջապատել են մի տուն, որտեղ թաքնված են եղել զինված գրոհայիններ։ Գործողությունը ղեկավարել է անձամբ նախագահ Ռամզան Կադիրովը։ Նրա ջոկատը սպանել է 4 զինյալի եւ առգրավել է զենք ու պայթուցիկներ։

Ռամզան Կադիրովի փոխանցմամբ, եւս 7 զինյալ սպանվել է Չեչնիայի հարավային լեռնային շրջանում իրականացված գործողության ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG