Մատչելիության հղումներ

Աշխարհի ֆոնդային բորսաներում կրկին անկում է գրանցվում


Ամերիկյան բորսային առաջատար ինդեքսները` Dow Jones-ը, Nasdaq-ը եւ S&P 500-ը անկում են գրանցել` նախորդ երեք օրերի աճից հետո:

ԱՄՆ-ի բորսաներում անկումը հետեւել է երեքշաբթի եվրոպական առաջատար ֆոնդային բորսաներում տեղի ունեցած անկմանը, ինչը վերլուծաբանները բացատրում են Եվրամիության խոշոր երկրների պետական պարտքի հետ կապված իրավիճակով:

Ներդրողներին չեն համոզել Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների այն հավաստիացումները, թե եվրագոտու անդամ-երկրների պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG