Մատչելիության հղումներ

Հրադադարի առավել ինտենսիվ խախտումներ` շփման գծի հարավային հատվածում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` օգոստոսի 7-13-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:

«Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները AK, CBD եւ ПК տիպի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1100 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավային հատվածում: Միայն օգոստոսի 10-ին Հադրութի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ», - տեղեկացնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժինը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների մասին իր ամենօրյա դարձած հաղորդագրություններում պնդում է, թե հայկական ուժերն են գնդակոծում ադրբեջանական դիրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG