Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան դատապարտում է բռնությունները Սիրիայում


Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալան հայտարարել է, որ Սիրիայում երկրի դեսպանին կանչել է իր մոտ խորհրդակցության:

«Ալ-Արաբիա»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիան դատապարտում է Սիրիայում տեղի ունեցող բռնությունները եւ արյունահեղությունը:

Երեկ առավոտյան Սիրիայի կառավարական զորքերը 200 տանկերով չորս կողմից գրոհել են Դեր էլ-Զոր քաղաքում երկրի ղեկավար Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ցուցարարների վրա: Վերջին տվյալներով` զոհվել է առնվազն 57 մարդ:

Սիրիայում հակակառավարական ակցիաները սկսվել են այս տարվա մարտից: Ցուցարարների նկատմամբ անվտանգության ուժերի կիրառած բռնությունների եւ բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 2 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG