Մատչելիության հղումներ

Չավեսը բուժման համար նորից կմեկնի Կուբա


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վաղը մեկնում է Կուբա` ստուգումների ենթարկվելու եւ երկուշաբթի օրվանից քիմիաբուժությունը շարունակելու համար։ Չավեսի փոխանցմամբ, ինքը 5 օր կմնա Կուբայում։

Հունիսին Կուբայի մայրաքաղաք Հավանայի հիվանդանոցում Չավեսը ենթարկվել է վիրահատության։

Տարբեր աղբյուրներ նշում են, թե կուբացի մասնագետները Չավեսի մոտ շագանակագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ են հայտնաբերել, սակայն ինքը` Վենեսուելայի նախագահը, չի հաստատում այդ տեղեկությունները եւ պնդում է, որ բժիշկներն իր մարմնում չարորակ բջիջներ չեն գտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG