Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի իշխանությունների նկատմամբ է'լ ավելի մեծ ճնշումների հասնել


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը նպատակ ունի եվրոպական, արաբական եւ այլ երկրների ղեկավարների միջոցով Սիրիայի իշխանությունների նկատմամբ է'լ ավելի մեծ ճնշումների հասնել:

Քլինթոնի խոսքով` Սիրիայում մարտից սկիզբ առած հակակառավարական ցույցերի ընթացքում զոհված ավելի քան 2 հազար անձանց մահվան պատասխանատվությունը կրում է նախագահ Բաշար ալ-Ասադը:

«Վաշինգտոնը կարծում է, որ Ասադը կորցրել է իր ազգի վստահությունը», - հավելել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG