Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի սպա է զոհվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ուրբաթ օրը ադրբեջանցի սպա է սպանվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հայտնել են, որ լեյտենանտ Էլշադ Հասանովը զոհվել է գլխին դիպած գնդակից, որը, ադրբեջանական ռազմական գերատեսչության պնդմամբ, արձակվել էր հայկական կողմից:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ ադրբեջանցի սպան այս տարվա ընթացքում շփման գծում զոհված 14-րդ զինծառայողն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG