Մատչելիության հղումներ

Թուրքիայի զինվորական հրամանատարության հրաժարականների պատճառը հակասությունն է վարչապետի հետ


Թուրքիայի բանակի ղեկավարության հրաժարականները կապված են բարձրաստիճան գեներալների ու սպաների ձերբակալության հետ` հակակառավարական գործունեության մեղադրանքով:

Հրաժարական ներկայացրած զինվորականներից Թուրքիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Իսիկ Կոսաները «Հյուրիեթ» թերթի հետ հարցազրույցում հաստատել է Ռեջեփ Էրդողանի կառավարության հետ հակասության մասին հաղորդումները: Կոսենարի հրաժարականին հետեւել են ցամաքային, ծովային եւ ռազմաօդային ուժերի հրամանատարների հրաժարականները:

Վերջին տարիներին, նաեւ 2003 թվականին զինվորական հեղաշրջման նախապատրաստման գործի հետաքննության հետ կապված, սրվում էր լարվածությունը ավանդաբար աշխարհիկ պետության օգտին հանդես եկող բանակի ղեկավարության եւ վարչապետ Էրդողանի միջեւ, ով գլխավորում է չափավոր իսլամիստական գաղափարներ դավանող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG