Մատչելիության հղումներ

Նորվեգիայում սկսվել են հուլիսի 22-ի ահաբեկչության զոհերի հուղարկավորության արարողությունները


Ուրբաթ օրը Նորվեգիայում տեղի են ունեցել հուլիսի 22-ի ահաբեկչական երկու հարձակումների զոհերից մի քանիսի հուղարկավորությանը արարողությունները:

Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում զոհված 18-ամյա Բանո Ռաշիդի հուղարկավորությանը ներկա է եղել երկրի արտգործնախարար Յոնաս Գար Ստյորեն:

Միաժամանակ, ոստիկանությունը հրապարակել է ողբերգության զոհերի ամբողջական ցուցակը: Նախկինում հաղորդվում էր, թե զոհվել է 76 մարդ, սակայն, ըստ նոր տվյալների` զոհերի թիվը հասել է 77-ի: Ուտոյա կղզու շրջակայքում շարունակվում են հնարավոր նոր զոհերի մարմինների որոնումները:

Ուրբաթ օրը կրկին հարցաքննվել է Անդերս Բրեյվիկը, ով իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Նա համագործակցում է հետաքննող մարմնի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG