Մատչելիության հղումներ

Վարչական վարույթ` Հրազդանի «Երեւան SET» սուպերմարկետի նկատմամբ


Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր որոշել է վարույթ հարուցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործող «Երեւան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:

Հանձնաժողովի հաղորդագրությունում նշված է, որ «Երեւան SET» սուպերմարկետի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երեւան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:

Համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ խնդրի մասին հրապարակվել է լրատվամիջոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG