Մատչելիության հղումներ

Սերբերը հրկիզել են Կոսովո - Սերբիա սահմանի անցակետը


Էթնիկ սերբերը հարձակվել եւ հրկիզել են անվտանգության Կոսովո - Սերբիա հյուսիսային անցակետը:

Նրանք հայտարարել են, որ չեն ընդունում Կոսովոյի անկախությունը:

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հարձակումը կազմակերպելու մեջ մեղադրել է պաշտոնական Բելգրադին: Նրա խոսքերով` քրեական խմբերը սերբական կառույցների առաջնորդությամբ եւ Բելգրադի թույլտվությամբ են հարձակում գործել թիվ 1 անցակետի վրա:

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարություն է տարածել` խաղաղության եւ բռնության դադարեցման հորդորով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG