Մատչելիության հղումներ

Վարչապետը ընդունել է ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկկողմ հարաբերություններում արձանագրվող հաջողությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք մարդահամարին ԱՄՆ-ի տեխնիկական օժանդակությանը, էներգետիկ ուսումնասիրությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին, Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, Հայաստանում մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարին ուղղված միջոցառումներին եւ արդյունքներին:

Կողմերը խոսել են նաեւ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում անցկացվելիք հայ - ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքների վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG