Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պատասխանել է Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին


Սերժ Սարգսյանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ Մոսկվայում, նոյեմբեր, 2010թ.
Սերժ Սարգսյանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ Մոսկվայում, նոյեմբեր, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից:

Պատասխանի մանրամասները չեն հաղորդվում:

Մեդվեդեւի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հուլիսի 8-ին կարճատեւ այցեր կատարելով Երեւան եւ Բաքու:

Ռուսաստանի նախագահի առաջարկներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական Մոսկվային էր փոխանցել հուլիսի 18-ին:

Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG