Մատչելիության հղումներ

Զանիեր. «Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը առաջնահերթ է»


ԵԱՀԿ-ն նախկինի պես պատրաստ է լուրջ օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում ձգձգվող հակամարտությունների լուծմանը համաձայնեցված ձեւաչափերի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի նախագահած ժնեւյան [ռուս - վրացական] բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Վստահություն հայտնելով, որ հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց կարող է ձեռք բերվել, նա հավելել է. - «Վերջերս ես հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահներին եւ համամիտ եմ նրանց հետ, որ հիմնարար սկզբունքները պետք է համաձայնեցվեն որպես առաջնահերթ խնդիր, որպեսզի կողմերը կարողանան անցնել խաղաղ կարգավորման համապարփակ փաստաթղթի մշակմանը»:

Զանիերը նշել է, որ նախկինում պարբերաբար Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան է այցելել որպես ԵԱՀԿ-ի տարածքում հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, եւ խոստացել է իր հետագա այցերը օգտագործել Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության գործում ԵԱՀԿ-ի նպաստը պահպանելու եւ ընդլայնելու ուղիների քննարկման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG