Մատչելիության հղումներ

Քլինթոնը աջակցություն է հայտնում պաշտոնական Աթենքին


Միացյալ Նահանգները աջակցում է Հունաստանի կառավարության՝ կոշտ հակաճգնաժամային քայլերը. այդ մասին այսօր հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Աթենք կատարած այցի ժամանակ։

Միջազգային դոնոր երկրների պահանջով ձեռնարկվող սահմանափակումները՝աշխատավարձերի ու բյուջետային ծախսերի կրճատումը, բողոքի լուրջ ալիք էին բարձրացրել երկրում։Այդուամենայնիվ, գերտերությունները հորդորում են Հունաստանի կառավարությանը շարունակել սկսված գործընթացը՝ դեֆոլտից խուսափելու համար։

Հաջորդ շաբաթ, ակնկալվում է, որ եվրագոտում ընդգրկված 17 երկրները կքննարկեն Հունաստանին օգնության երկրորդ փաթեթը տրամադրելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG