Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանը` ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն


Հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, քննարկելով Անվտանգության խորհրդի առաջարկը Հարավային Սուդանի անդամության վերաբերյալ, ընդունեց բանաձեւ` այդ երկիրը հռչակելով որպես ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն:

Հայաստանի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, բանաձեւը համահեղինակել էին 120-ից ավելի պետություններ` այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ը, Հայաստանը եւ այլն:

ԳԱ-ի նիստից հետո տեղի է ունեցել արարողակարգով նախատեսված Հարավային Սուդանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG