Մատչելիության հղումներ

Իտալիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել


Իտալիայի իրավապահները կանխել են խոշոր ահաբեկչություն, որը պետք է իրականացվեր երկաթուղու վրա:

Իրավապահները հայտնաբերել եւ վնասազերծել են հեռակառավարվող ռազմական հրթիռ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Իտալիայից:

Մասնագետների վկայությամբ` խոսքը վերջին սերնդի հրթիռի մասին է, որը տեղադրվում է մարտական ուղղաթիռների վրա:

Հրթիռը տեղադրված էր Ֆրոզինոնե քաղաքի երկաթուղու վրա, որտեղով անցնում են Նեապոլից Հռոմ հասնող արագընթաց գնացքները: Մասնագետների գնահատմամբ` ահաբեկիչների թիրախը պետք է դառնար այս գնացքներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG