Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ փոխնախարարը մեկնում է Բրյուսել


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հինգշաբթի օրը Բրյուսելում կկայանա նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան - Եվրամիություն համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:

Հուլիսի 15-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան - ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG