Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին:

Լիտվինը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով, որ Ազգային ժողովի ղեկավարության եւ հանձնաժողովների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանների մակարդակով սերտորեն գործակցել երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների:

Հայաստանի նախագահը Ուկրաինա էր այցելել հուլիսի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG