Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 8 հայերին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 3 հայ զինվորներին եւ հայկական 5-հոգանոց ընտանիքին:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության մամուլի քարտուղար Շահլա Ղահրամանովան, կոմիտեի ներկայացուցիչները զինվորներին եւ հայկական ընտանիքին են փոխանցել 4 նամակ եւ 3 բանավոր ուղերձ հարազատներից: Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիները, իրենց հերթին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով 5 նամակ են հղել հայրենիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG