Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Աֆղանստան


Հուլիսի 1-ից Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Լեոն Պանետան այսօր նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, որտեղ հայտարարել է, որ Ուսամա բին Լադենին վնասազերծելուց հետո օրակարգում «Ալ Ղաեդա»-ի մնացած առաջնորդներին վնասազերծելու հարցն է։

Պանեայի փոխանցմամբ` եթե դա էլ լուծվի, «Ալ Ղաեդա»-ն «գործնականում կզրկվի որեւէ ծրագիր մշակելու հնարավորությունից եւ ռազմավարական տեսակետից պարտություն կկրի»։

Պանետան Քաբուլում բանակցելու է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG