Մեծ Բրիտանիայում փակվել է News of the World ամենից շատ ընթերցվող թերթը, իսկ աղմկահարույց այդ թերթի շուրջ սկանդալն ավելի է խորանում:
News of the World-ի շուրջ սկանդալ ծագեց, երբ հայտնի դարձավ, որ այդ թերթի լրագրողները ոստիկանության ներկայացուցիչներին կաշառելու միջոցով կարողացել են գաղտնալսել բազմաթիվ մարդկանց, այդ թվում` հայտնի անձանց հեռախոսային խոսակցությունները:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դա համարել էր «զզվելի արարք»:
Շատերի կարծիքով` մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքը, ում պատկանում է թերթը, այն փակելու որոշում է կայացրել` իր մեդիակայսրության դեմքը փրկելու համար: