Մատչելիության հղումներ

Լավրով. «Մեդվեդեւը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ. այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայ գործընկերոջ՝ էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Լավրովը նշել է. - «Հույս ունենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու գործընթացը կշարունակվի շատ մոտ ապագայում, քանի որ կողմերը Կազանում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, ինչը լավ պայմաններ է ստեղծում՝ աշխատանքները շարունակելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG