Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ը Բելառուսից պահանջում է դադարեցնել Լուկաշենկոյի ընդդիմախոսների դեմ ճնշումները


ԵԱՀԿ-ը Բելառուսից պահանջել է դադարեցնել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների նկատմամբ ճնշումները:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հորդորել է Բելառուսի կառավարությանը` ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին եւ զերծ մնալ խաղաղ բնակչության դեմ ուժ գործադրելուց:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, անցած երկու օրերի ընթացքում ձերբակալված շուրջ 140 մարդ ենթարկվել է պատասխանատվության` 2-ից մինչեւ 15 օր կալանքի տեսքով, իսկ ում հաջողվել է խուսափել կալանքից` տուգանվել է 200 դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG